Լրահոս

21.03.2015 22:51


Վերելակի խցիկը 6-րդ հարկից է վայր ընկել

Վերելակի խցիկը 6-րդ հարկից է վայր ընկել

Բնակելի շենքում վերելակի խցիկի ընկնելու հետեւանքով մահացել է երիտասարդ կին. Քննություն է տարվում` պարզելու պատճառները

2015 թվականի մարտի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, վայր է ընկել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խցիկը, որի մեջ գտնվող ուղևորուհին՝ 1978թ. Հ.Շահբազյանը, մահացել է։

Նախնական տվյալներով՝ Հ.Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ճոպանների պոկվելու պատճառները։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը