Կարծիք

21.03.2015 21:35


Ադրբեջանի սանձարձակությունը հասել է գագաթնակետին

Ադրբեջանի սանձարձակությունը հասել է գագաթնակետին

Պաշտոնական Բաքուն շարունակում է իր որդեգրած աճպարարությունը՝ կապված Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հետ։ Ադրբեջանի իշխանությունները փոխանակ դիրքորոշում արտահայտեն բանակցային գործընթացի մադրիդյան սկզբմունքների վերաբերյալ,նպատակ են հետապնդում նենգ ու ստոր ճանապարհներով շեղել բանակցային գործընթացի հիմնական պայմանավորվածությունները։ Սա նշանակում է, որ Ալիևը շարունակում է խուսափել բանակցային գործընթացից և օր ու գիշեր չզլանալով ռազմատենչ հայտարարություներով սպառնում Ղարաբաղյան անառիկ սահմանին՝ հիմնավորելով, թե «Հայկական կողմի վերջին ելույթները մեզ թույլ չեն տալիս լինել լավատես՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս վիճակի հետ»։
Եվ այս ամենը հռետորաբանորեն հայտարարում է մի պետության ղեկավար,որտեղ բռնությունները օր-օրի ավելանում են, «վերացնում» են քաղաքացիական հասարակությանը, հերոսացնում քնած մարդուն կացնահարած ստահակին։ Մեր ռազմատենչ հարևանների այսօրինակ վարքագիծը արդեն իսկ լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքակիրթ հանրության շրջանում և չի դադարում քննադատության և սթափության կոչերի ալիքը՝ ուղղված Ալիևին և նրա հանցավոր գործունեությանը։ Ցավալի է սակայն,որ նման կոչերը հնչում են որոշակի վերապահումներով և երբեմն էլ ուշացած։ Այսպես՝ սահմանում սանձազերծված միջադեպերը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբմունքները կոպտորեն արհամարելը պակաս հիշատակության արժանի իրադարձություններ չեն,ինչպիսիք են լրագրողների ձերբակալությունները, ալիևյան հանցավոր կլանի դեմ բողոքի ցանկացած դրսևորման հետ դաժան հաշվեհարդարը։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը