Աշխարհ

21.03.2015 19:00


Հանրությանը կներկայացվեն ամերիկացիների՝ իրաքյան բանտարկյալներին ծաղրելու լուսանկաները

Հանրությանը կներկայացվեն ամերիկացիների՝ իրաքյան բանտարկյալներին ծաղրելու լուսանկաները

Նյու Յորքի դատարանը ԱՄՆ ՊՆ–ին պարտավորեցրել է հրապարակել այն լուսանկարները, որոնցում պատկերված է՝ ինչպես են իրաքյան Աբու Գրեյբի կալանավայրում ամերիկացի զինվորականները ծաղրուծանակի ենթարկում բանտարկյալներին։

Դատավոր Էլվին Հելլերսթայնի որոշումն ուժի մեջ կմտնի երկու ամսից։ Մինչ այդ, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Պենտագոնը կարող է բողոքարկել այն։

ԱՄՆ ՊՆ–ին այդ նկարները հրապարակելու պահանջով 2004–ին դիմել էր «Քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպանկազմակերպությունը։

2005–ին, Հելլերսթայնի որոշմամբ, դրանք հրապարակվելու էին, բայց ճիշտ այդ ժամանակ Կոնգրեսն օրենք ընդունեց, որը թույլատրում էր Պենտագոնին արգելել հրապարակումը. նկարներն, իբր, կարող էին սպառնալ ամերիկացիների անվտանգությանը։

Եթե ԱՄՆ ՊՆ–ն չխոչընդոտի, նկարները կհրապարակվեն խմբագրված՝ թաքցնելով պատկերված անձանց ինքնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը