Լրահոս

21.03.2015 13:02


Սուր շնչառական վարակների բռնկում կա

Սուր շնչառական վարակների բռնկում կա

ՀՀ–ում ներկայումս սուր շնչառական վարակներով պայմանավորված բռնկում կա: Այս մասին լրագրողներին ասել է ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ ընդգծելով, որ սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը գերազանցում է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ:

Բանախոսի տվյալներով՝ մարտի 1-8-ն ընկած ժամանակաշրջանում արձանագրվել է գրեթե 6000 և ավելի դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5000 և ավելի դեպքի դիմաց։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ դեպքերի գրեթե 80 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ Մահացության դեպք չի գրանցվել։

«Հանրապետության հոսպիտալներում թոքաբորբով 160 հիվանդ կա, որոնցից 120-ը՝ մանկահասակ»,–նշել է Թորոսյանը։

Սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելելու նպատակով հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը