Լրահոս

21.03.2015 15:27


Զենք-զինամթերք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

Զենք-զինամթերք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 11.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի գետնանցումում` Սևանի փողոց տանող աստիճանների մոտ գտնվող աղբարկղի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր «Պերֆեկտա ՄՕԴ ՖԲԻ 8000» տիպի ատրճանակ, նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տ/չ՝ 76 և 5.6 մմ տ/չ՝ 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը