Լրահոս

21.03.2015 11:19


Ապրիլի 23-ին հայկական եկեղեցիների զանգերը չեն ղողանջի միայն Թուրքիայում

Ապրիլի 23-ին հայկական եկեղեցիների զանգերը չեն ղողանջի միայն Թուրքիայում

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակներում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը գրում է, որ «Ակօսը»-ի փոխանցմամբ՝ աշխարհի բոլոր եկեղեցիներում ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, զանգերը ղողանջելու են 100 անգամ։

Թուրքիան, սակայն, այդ արարողությանը չի մասնակցելու։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Ապրիլի 24-ին միջոցառում է տեղի ունենալու, սակայն ապրիլի 23-ին զանգերը 100 անգամ չեն ղողանջելու։

Աթեշյանը, սակայն, մարտի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։

Այս խորագրի վերջին նյութերը