Լրահոս

21.03.2015 11:09


Զինծառայողների առողջական վիճակը կայուն ծանր է

Զինծառայողների առողջական վիճակը կայուն ծանր է

Ինչպես հայտնել էինք, մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ էր շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս՝ ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.)։

Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր, որնոցից 2–ն Արցախի հոսպիտալից տեղափոխել էր Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրանց վիճակը այժմ էլ կայուն ծանր է։

Քայլեր են ձեռնարկվում մյուս երկու զինծառայողներին էլ ուղղաթիռով Երևան տեղափոխելու ուղղությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը