Լիբանանի օդանավակայանում կես տոննա ռադիոակտիվ միջադիր են հայտնաբերել
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Լիբանանի Բեյրութի միջազգային օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, մաքսային ծառայությունն ավելի քան 550 կգ ռադիոակտիվ միջադիր է առգրավել:
Հայտնաբերված նյութի, ռադիոակտիվության ցուցանիշների, ինչպես նաև միջադիրներն արտադրող կազմակերպության անվան մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:
Մաքսային ծառայության աշխատակիցների խոսքերով՝ միջադիրներն արտադրվել են Չինաստանում և Լիբանան ներկրվել Դուբայից:
Լիբանանի Ֆինանսների նախարարությունից ստացված տեղեկություններով՝ միջադիրների 30 տուփ ներկրողին վերադարձնելուց առաջ ուղարկվելու է Լիբանանի Ատոմային էներգիայի հանձնաժողով՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու նպատակով:

7or.am