Թուրքիան Ուկրաինային 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել
«112 Украина» հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Վերջինի նախագահ Պյոտր Պորոշենկոն Էրդողանի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Թուրքիան 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային։
Նշվում է, որ հանդիպմանը ստորագրվել են երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր։
Թուրքիայի նախագահը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Հիշեցնենք՝ Էրդողանն Ուկրաինա այցելելուց առաջ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

7or.am