Քաղաքական

21.03.2015 00:29


ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծում ընդգրկվել է 134 հարց

ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծում ընդգրկվել է 134 հարց

ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ մարտի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը