ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ
Այս տարի, մինչ ՄԱԿ-ը պատրաստվում է սեպտեմբերին ընդունել 2015 թ. հետո կայուն զարգացման նոր օրակարգ, Ջրի համաշխարհային օրն ուշադրությունը սևեռում է ջրի էական և փոխկապակցված դերի վրա: Ջուրն անհրաժեշտ է հանրային առողջապահության և հավասարաչափ զարգացման համար, այն կարևորագույն նշանակություն ունի պարենային և էներգետիկ ապահովման առումով, ջրի վրա է հիմնված արդյունաբերական գործունեությունը: Կլիմայի փոփոխության ի հայտ գալը, ջրի սահամանափակ պաշարների նկատմամբ գյուղատնտեսության, արդյունաբերության և քաղաքների մեծացող պահանջարկն ու աղտոտվածության աճող մակարդակը բազմաթիվ տարածքներում խթանում են ջրային ճգնաժամը, որի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն միջազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով միջճյուղային, ամբողջական պլանավորման ու քաղաքականությունների միջոցով: Առավել հրատապ հարցերի շարքում է մաքուր խմելու ջրի և ջրահեռացման համակարգի հասանելիությունը: Չնայած 2000 թ. ընդունված Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում գրանցված առաջընթացին՝ 750 մլն մարդ՝ աշխարհի յուրաքանչյուր տասը բնակչից ավելի քան մեկը, շարունակում է զուրկ լինել բարելավված ջրամատակարարման հնարավորությունից: Այս բացը բացասաբար է ազդում մասնավորապես կանանց և երեխաների վրա, քանի որ ոչ միայն վտանգվում է նրանց առողջությունը, այլև նրանք զգալի ժամանակ են վատնում ջուր հավաքելու անարդյունավետ, իսկ երբեմն վտանգավոր գործում: Ջրահեռացման վերաբերյալ վիճակագրությունն էլ ավելի վատթար վիճակ է պատկերում: 2,5 միլիարդ մարդ դեռևս ապրում է առանց բարելավված ջրահեռացման համակարգի, իսկ մեկ միլիարդը դիմում է բացօթյա պայմաններում դեֆեկացիայի: Այս ցուցանիշի պատճառով՝ պատշաճ ջրահեռացման ապահովումը ՀԶՆ-ների առավել փոքր հաջողություն արձանագրած ոլորտն է: Մենք չենք կարող ունենալ բոլորի համար արժանապատիվ, առողջ և բարեկեցիկ կյանք ապահովող աշխարհ, քանի դեռ չենք լուծել այս հրատապ խնդիրը: Կլիմայի փոփոխությունը ևս վտանգում է մեր կայուն ապագան: Ահա թե ինչու Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունները լուրջ ջանքեր են գործադրում այս տարվա դեկտեմբերին Փարիզում կլիմայի վերաբերյալ կարևոր, համընդհանուր համաձայնագրի ընդունման ուղղությամբ: Առաջիկա տարիներին ջերմոցային գազերի արտանետումները պետք է զգալիորեն նվազեցվեն, որպեսզի կանխարգելվեն կլիմայի փոփոխության ամենածանր հետևանքները, այդ թվում՝ փոփոխված եղանակային պայմանները և աշխարհի մեծ հատվածներում ջրի անբավարար քանակի վտանգը: Ջրի հետ կապված բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է աշխատենք անհապաղ համագործակցության ոգով՝ բաց լինելով նոր գաղափարների և նորարարության նկատմամբ ու պատրաստված՝ մասնակցելու լուծումներին, որոնք բոլորիս անհրաժեշտ են կայուն ապագայի համար: Այս կերպ վարվելու դեպքում միայն կարող ենք վերացնել աղքատությունը, նպաստել համաշխարհային բարգավաճմանը և բարեկեցությանը, պահպանել շրջակա միջավայրն ու դիմակայել կլիմայի փոփոխության սպառնալիքին: