Լրահոս

20.03.2015 17:39


Դպրոցներում կերկարաձգվեն գարնանային արձակուրդները

Դպրոցներում կերկարաձգվեն գարնանային արձակուրդները

ՀՀ ԿԳՆ–ից հայտնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով ( հիմք` ՀՀ առողջապահության նախարարի` 20.03.2015 թ. N ԴԴ 020/7166-15 գրությունը)` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ երկարաձգելու մասին: Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը