Սթոունհենջի ծագման մասին նոր վարկած է առաջ եկել (լուսանկարներ)
Բրիտանացի պատմաբան և մշակութաբան Ջուլիան Սփոլդինգը՝Մեծ Բրիտանիայի մի քանի առաջատար թանգարանների նախկին տնօրենը, նոր վարկած է առաջ քաշել աշխարհի ամենահայտնի և ամենաառեղծվածային հուշարձաններից մեկի՝ Սթոունհենջի ծագման վերաբերյալ։
Ուիլթշիր դքսությունում հնագույն քարե սյուները, նրա կարծիքով, հիմք են ծառայել հսկայական փայտե հենարանի համար, որտեղ հավաքվել են հարյուրավոր հավատացյալներ՝ երկնքին մոտենալու և կրոնական ծեսեր անելու համար։
«Սա միանգամայն նոր տեսություն է։ Նախորդ բոլոր մեկնություններն այսօրվա դրությամբ սխալ են։ Բանն այն է, որ մենք Սթոունհենջին ճիշտ չենք նայել.նայել ենք երկրի մակարդակից, ինչպես ընդունված էր 20–րդ դ.։ Սակայն երեբեք չենք մտածել՝ ինչպես և ինչ էին մտածում հնագույն մարդիկ,–«moya-planeta»–ի փոխանցմամբ՝ «The Guardian»–ին ասել է Սփոլդինգը։ –Նախկին պատմաբանները, որոնք այն համարել են կելտական քրմերի՝ դրուիդների սրբություն, հսկայական աստղագիտական օրացույց կամ ապաքինման կենտրոն, մոլորության մեջ են եղել, քանի որ շինվածքին նայել են ներքևից վերև, և ոչ թե հակառակ դիրքից»։
Պատմաբանն ընդգծել է՝ հնագույն ժամանակներում հոգևոր ծեսերը երբեք գետնին չեն անցկացվել։ Եգիպտոսի փարավոնին, Չինաստանի կայսրին, ինչպես նաև Հռոմի պապին մշտապես տեղափոխել են օդով։ Սրբերի ոտքերը չպետք է դիպչեին հողին։
Սթոունհենջը նա անվանում է «հնագույն Մեքքա՝ սյուների վրա»։
Այդուհանդերձ, Սփոլդինգի գործընկերները և Սթոունհենջն ուսումնասիրողներն այդ տեսությանը մոտեցել են մեծ թերահավատությամբ՝ չտեսնելով և ոչ մի ապացույց։
Մ.թ.ա. 3000–2000թթ. կառուցված առասպելական այս շինությունը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի նախապատմական ամենահայտնի հուշարձանը, մտցվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության մեջ, և ամեն տարի շուրջ 1 մլն զբոսաշրջիկ է գրավում։ Կառույցի ծագման վերաբերյալ վեճերը չեն դադարում ավելի քան 8 հարյուրամյակ։
Սթոունհենջի ծագման մասին նոր վարկած է առաջ եկել (լուսանկարներ)
Բրիտանացի պատմաբան և մշակութաբան Ջուլիան Սփոլդինգը՝ Մեծ Բրիտանիայի մի քանի առաջատար թանգարանների նախկին տնօրենը, նոր վարկած է առաջ քաշել աշխարհի ամենահայտնի և ամենաառեղծվածային հուշարձաններից մեկի՝ Սթոունհենջի ծագման վերաբերյալ։
Ուիլթշիր դքսությունում հնագույն քարե սյուները, նրա կարծիքով, հիմք են ծառայել հսկայական փայտե հենարանի համար, որտեղ հավաքվել են հարյուրավոր հավատացյալներ՝ երկնքին մոտենալու և կրոնական ծեսեր անելու համար։
«Սա միանգամայն նոր տեսություն է։ Նախորդ բոլոր մեկնություններն այսօրվա դրությամբ սխալ են։ Բանն այն է, որ մենք Սթոունհենջին ճիշտ չենք նայել. նայել ենք երկրի մակարդակից, ինչպես ընդունված էր 20–րդ դ.։ Սակայն երեբեք չենք մտածել՝ ինչպես և ինչ էին մտածում հնագույն մարդիկ,–«moya-planeta»–ի փոխանցմամբ՝ «The Guardian»–ին ասել է Սփոլդինգը։ –Նախկին պատմաբանները, որոնք այն համարել են կելտական քրմերի՝ դրուիդների սրբություն, հսկայական աստղագիտական օրացույց կամ ապաքինման կենտրոն, մոլորության մեջ են եղել, քանի որ շինվածքին նայել են ներքևից վերև, և ոչ թե հակառակ դիրքից»։

7or.am