Լրահոս

20.03.2015 16:05

Պուտինն առաջարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծել

Պուտինն առաջարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծել

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը՝ խոսելու արժութային միության ստեղծման նպատակահարմարության մասին»,- «Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը Աստանայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

ՌԴ առաջնորդը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ անդամակցության հարցերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկայուն վիճակը։

Պուտինի հավաստմամբ՝ ԵՏՄ երկրները համատեղ ջանքերով կարող են հաղթահարել ֆինանսական և տնտեսական սպառնալիքները, ուս ուսի պաշտպանել համատեղ շուկան։

ՌԴ նախագահը Լուկաշենկոյին և Նազարբաևին հրավիրել է Մոսկվա։

Բելառուսի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ հանդիպելու են մայիսի 8–ին Մոսկվայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։