Բրիտանացին գրպանում հայտնաբերել է 5-ֆունտանոց՝ Կիմ Չեն Ընի պատկերով (լուսանկար)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում: Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, տեղական բարերից մեկում անցկացրած բուռն գիշերվանից հետո Մանչեսթերի բնակիչ Անտ Նորֆոլքն իր գրպանում հայտնաբերել է 5-ֆունտանոց թղթադրամ՝ Կիմ Չեն Ընի պատկերով:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմքը համադրված է եղել Եղիսաբեթ II-ի դիմանկարի հետ:
«Ես նստած էի գարեջրատներից մեկում և բավական հարբած էի: Հանկարծակի 5-ֆունտանոց թղթադրամը ձեռքիցս ցած ընկավ: Ինչ-որ անծանոթ տղամարդ վերցրեց ու տվեց ինձ: Ես շնորհակալություն հայտնեցի և դրեցի գրպանս։ Առավոտյան հայտնաբերեցի, որ Եղիսաբեթ II-ի դիմանկարի փոխարեն թղթադրամի վրա պատկերված է Կիմ Չեն Ընը: Սակայն ես չտխրեցի. դա բավականին զվարճալի էր», - պատմել է Անտ Նորֆոլքը, ով կեղծ թղթադրամն աճուրդի է հանել «eBay»-ում` խոստանալով, որ վաճառքից ստացած գումարի մի մասն ուղղվելու է բարեգործությանը: Ներկա պահին թղթադրամի գինը կազմում է 101 ֆունտ։

7or.am