Տնտեսական

20.03.2015 18:53


2030–ին ոսկու գները ռեկորդներ կսահմանեն

2030–ին ոսկու գները ռեկորդներ կսահմանեն

Ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, որ ոսկով կապիտալը գերադասելի է թղթադրամից, որը կարող է արժեզրկվել ցանկացած պահի։

«vestifinance.ru»–ի փոխանցմամբ՝ «Australia & New Zealand Banking Group Ltd»–ն 2030–ին Ասիայում ոսկու պահանջարկի կրկնակի բարձրացում է կանխատեսում, որն էլ կբարձրացնի ազնիվ մետաղի գները։

Մանրածախ ներդրողների կողմից ոսկու պահանջարկը կհասնի 5 հազ տոննայի։
Բանկը նաև կանխատեսում է, որ կարճաժամկետ հեռանկարում ոսկու գները կհասնեն 1100 դոլարի ունցիայի համար։

Ասիայի հարստության, ինչպես նաև ներդրումների աճը և կենտրոնական բանկերի գործողությունները զարգացող շուկաներում կբերեն պահանջարկի աճի։

Աղբյուրը նշում է՝ եթե Չինաստանի շարժը դեպի ավելի բաց տնտեսություն խոչընդոտվի, և համաշխարհային ֆինանսական անկայունությունը շարունակվի, ապա գները կհասնեն 3.23 հազ դոլարի ունցիայի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը