Լրահոս

20.03.2015 14:23


Վերամբարձ կռունկի սլաքը Ավետ Ավետիսյան փ. թիվ 70 շենքի տանիքին է (լուսանկար)

Վերամբարձ կռունկի սլաքը Ավետ Ավետիսյան փ. թիվ 70 շենքի տանիքին է (լուսանկար)

Մարտի 20-ին՝ ժամը 11.36-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 61 հասցեում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է և սլաքը ինքնաբերաբար մոտեցել և հարվածել է թիվ 70 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատին. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը