Լրահոս

20.03.2015 13:41


Թմրանյութ` դատապարտյալների համար նախատեսված շաքարավազի միջից

Թմրանյութ` դատապարտյալների համար նախատեսված շաքարավազի միջից

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մարտի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սննդի պահեստից ճաշարան տեղափոխվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սնունդը:

Արդյունքում, շաքարավազի պարկից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված, 1,2 գրամ ընդանուր կշռով «B8» գրառմամբ 3 դեղահաբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արթիկի բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը