Փաստաբան. «Կարելի է ենթադրել, որ Պերմյակովի հանձնման պահանջ չի եղել»
Ըստ դատաձգաբանական փորձաքննության՝ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների տանն արձակված կրակոցները եղել են դեպքի վայրում հայտնաբերված զենքից։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Առհասարակ, վերջինի խոսքերով, Ավետիսյանների գործով ապացույցների մեծ մասը գտնվում է հայկական կողմի մոտ։
Սահակյանը նաև նշել է, որ դատակենսաբանների պնդմամբ՝ Վալերի Պերմյակովի քրտինքը և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի և կոշիկների վրայի քրտինքը նույնն են: Սակայն դա կարող է հաստատվել միայն դատագենետիկական փորձաքննության արդյունքում:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ անդրադառնալով ռուսական կողմի հետ համագործակցությանը՝ նշել է.
«Կարելի է ենթադրել, որ Պերմյակովի հանձնման պահանջ չի եղել»։

7or.am