Մենք ուրախ-ուրախ շնորհավորում ենք ..Կրկնված, ծեծված-ջարդված անգիր արած բառերով... Ուրախի դեմք ընդունելով ..Երբ ուրախանալու առիթ է լինում...Լուրջ առիթ, երբեմն էլ՝ ոչ այնքան լուրջ...Մի քանի ժամից, մի քանի օրից մոռանում ենք... Մենք տխուր, տխրամած ցավակցում ենք ..Դարձյալ կրկնված, ծեծված-ջարդված, անգիր արած բառերով.... Ողբացողի դեմք ընդունելով..Երբ տխրելու առիթ է լինում...Մահվան բոթ ենք լսում.....Սպանության, թալանի մասին իմանում...Լուրջ հիվանդության...Մի քանի ժամից, մի քանի օրից մոռանում ենք... Մենք.....Մենք ենք ..Նա չենք...Նրա խինդը չէ մերը..Նրա ցավը չէ մերը...Նա՛ լինելու համար նրա սիրտը պիտի ունենանք, Նրա՛ սրտով, այն մի՜ ուրիշի սրտով ապրենք....Չե՜նք ապրում....Որովհետև սրտով էլ չենք զգում..Որովհետև ..մոռանում ենք....Շուտ ենք մոռանում...Շատերս ենք շուտ մոռանում...Քչերս ենք ուշ մոռանում....Ուղեղից ու անգիր անելուց առաջ սրտով պիտի նայենք այլոց խինդերին էլ, ցավերին էլ...Չե՜նք նայում ...Հիշեք՝ ինչքան բան ենք մոռացել, ու ինչքան բան ենք մոռանում.... .....Իսկ սահմանին նորից երեք զոհ...Նորից երեք որդեկորույս մայր.... Նորից՝ ցավակցում եմ ..Չոր-չոր...Պարտքի նման...Քաղաքավարություն որպես....Անգիր արած մեր քաղաքավարության դպրո՜ցը...Սա բուժում չէ, դարդի դարման չէ սա.... Ելք է պետք գտնել... Ճիշտ, ճշմարիտ ու ճշգրիտ ելք.... Ափսո՜ս են տղաները...Մե՜ղք են նրանց ծնող մայրերը.....Նրանց ի՞նչ, թե հակառակորդն էլ 13 զոհ ունի....Իսկ մե՞նք... Մե՛նք ինչ ենք անում... Ասում ենք՝ ցավակցու՞մ եմ, և այն էլ՝ համացանցո՞ւմ.... ..Արճճի պես ծանր են խոհերս այս պահին....Այդ ծանրության տակ կքված աշխատում եմ...Բայց միտքս սահմանին է..Միտքս մեր թույլ հիշողության հետ է....Այն հիշողության հետ, որը ոչ թե թղթային-պաստառային գովազդի կամ հենց փիառի բաժինն է, այլ ուղեղի ու սրտի....Միտքս ու ցավս «համացանցային» մեր «ուժի» հետ է...Միտքս ու հույսս մեր ռեալ-մտածված ճշգրիտ ուժի հետ է նաև .... Բայց մինչև ե՞րբ այսպես...Երկու քարի արանքում...
20.03.2015 Թիֆլիս Անահիտ Բոստանջյանի ֆեյսբուքյան էջից
Մինչև ե՞րբ այսպես...
Մենք ուրախ-ուրախ շնորհավորում ենք ..Կրկնված, ծեծված-ջարդված անգիր արած բառերով... Ուրախի դեմք ընդունելով ..Երբ ուրախանալու առիթ է լինում...Լուրջ առիթ, երբեմն էլ՝ ոչ այնքան լուրջ...Մի քանի ժամից, մի քանի օրից մոռանում ենք...
Մենք տխուր, տխրամած ցավակցում ենք ..Դարձյալ կրկնված, ծեծված-ջարդված, անգիր արած բառերով.... Ողբացողի դեմք ընդունելով..Երբ տխրելու առիթ է լինում...Մահվան բոթ ենք լսում.....Սպանության, թալանի մասին իմանում...Լուրջ հիվանդության...Մի քանի ժամից, մի քանի օրից մոռանում ենք...
Մենք.....Մենք ենք ..Նա չենք...Նրա խինդը չէ մերը..Նրա ցավը չէ մերը...Նա՛ լինելու համար նրա սիրտը պիտի ունենանք, Նրա՛ սրտով, այն մի՜ ուրիշի սրտով ապրենք....Չե՜նք ապրում....Որովհետև սրտով էլ չենք զգում..Որովհետև ..մոռանում ենք....Շուտ ենք մոռանում...Շատերս ենք շուտ մոռանում...Քչերս ենք ուշ մոռանում....Ուղեղից ու անգիր անելուց առաջ սրտով պիտի նայենք այլոց խինդերին էլ, ցավերին էլ...Չե՜նք նայում ...Հիշեք՝ ինչքան բան ենք մոռացել, ու ինչքան բան ենք մոռանում....
.....Իսկ սահմանին նորից երեք զոհ...Նորից երեք որդեկորույս մայր....
Նորից՝ ցավակցում եմ ..Չոր-չոր...Պարտքի նման...Քաղաքավարություն որպես....Անգիր արած մեր քաղաքավարության դպրո՜ցը...Սա բուժում չէ, դարդի դարման չէ սա.... Ելք է պետք գտնել... Ճիշտ, ճշմարիտ ու ճշգրիտ ելք....
Ափսո՜ս են տղաները...Մե՜ղք են նրանց ծնող մայրերը.....Նրանց ի՞նչ, թե հակառակորդն էլ 13 զոհ ունի....Իսկ մե՞նք... Մե՛նք ինչ ենք անում... Ասում ենք՝ ցավակցու՞մ եմ, և այն էլ՝ համացանցո՞ւմ....
..Արճճի պես ծանր են խոհերս այս պահին....Այդ ծանրության տակ կքված աշխատում եմ...Բայց միտքս սահմանին է..Միտքս մեր թույլ հիշողության հետ է....Այն հիշողության հետ, որը ոչ թե թղթային-պաստառային գովազդի կամ հենց փիառի բաժինն է, այլ ուղեղի ու սրտի....Միտքս ու ցավս «համացանցային» մեր «ուժի» հետ է...Միտքս ու հույսս մեր ռեալ-մտածված ճշգրիտ ուժի հետ է նաև .... Բայց մինչև ե՞րբ այսպես...Երկու
քարի արանքում...
20.03.2015 Թիֆլիս
Անահիտ Բոստանջյանի ֆեյսբուքյան էջից