Հայաստանը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Հայաստանը հերթական անգամ նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը: Այս կապակցությամբ երկու ամիս շարունակ՝ մարտի 3-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 550 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:
ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը:
Երկամսյակի հագեցած ծրագրի իրականացման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիտվայի, Լեհաստանի և Հունաստանի դեսպանությունները, ինչպես նաև՝ Հայաստանի համալսարանները, քաղաքացիական հասարակությունը:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ կայքէջում՝ «http://francophonie.mfa.am/hy/»։

Բեռնել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագիրը` http://francophonie.mfa.am/…/fran…/Francophonie_brochure.pdf