7 կուսակցություն է մասնակցելու ԼՂՀ ԱԺ ընտրություններին
ԼՂՀ–ում ավարտվել է կուսակցությունների ընտրացուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը ԱԺ 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԿԸՀ–ից։
Համամասնական ընտրակարգով մասնակցության համար փաստաթղթերըԼՂՀ ԿԸՀ է ներկայացրել 7 կուսակցություն՝ «Կոմունիստական», «Շարժում-88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները՝ 14-ական,«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 35, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 34, «Ազատ Հայրենիք»–ը՝ 50, «Խաղաղություն և զարգացում»–ը՝ 6 թեկնածուների ընդգրկմամբ:
Նախնական տվյալներով՝ հանրապետության բոլոր ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 քաղաքացի, որից 27-ն ինքնաառաջադրվել է։
3 թեկնածու առաջադրել է ՀՅԴ–ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիք»–ը և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», 5-ը՝ «Ազգային վերածնունդ»–ը, 7-ը՝ «Շարժում-88»–ը։
Նշվում է նաև, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական է։
7 կուսակցություն է մասնակցելու ԼՂՀ ԱԺ ընտրություններին
ԼՂՀ–ում ավարտվել է կուսակցությունների ընտրացուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը ԱԺ 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԿԸՀ–ից։
Համամասնական ընտրակարգով մասնակցության համար փաստաթղթերը ԼՂՀ ԿԸՀ է ներկայացրել 7 կուսակցություն՝ «Կոմունիստական», «Շարժում-88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները՝ 14-ական,«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 35, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 34, «Ազատ Հայրենիք»–ը՝ 50, «Խաղաղություն և զարգացում»–ը՝ 6 թեկնածուների ընդգրկմամբ:

7or.am