Լրահոս

20.03.2015 11:51


Բնակարանային գողերին բռնել են հանցանքի վայրում

Բնակարանային գողերին բռնել են հանցանքի վայրում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկից գողություն են կատարում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցի տներից մեկից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Գարուշ Ա.-ին, 1990 թ. ծնված Գուրգեն Պ.-ին և 1987 թ. ծնված Արտաշես Ա.-ին:
Պարզվել է, որ նախնական համաձայնության գալով՝ Գարուշ Ա.-ն սպասել է իր վարած «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենայում, Գուրգեն Պ.-ն՝ հսկել է տարածքը, իսկ Արտաշես Ա.-ն, խոհանոցի պատուհանի փեղկը բացելով՝ ապօրինի մտել է 1951 թ. ծնված Բորիս Ղ.-ի առանձնատուն և փորձել գողություն կատարել, սակայն դրսից լսելով ձայներ` դուրս է եկել հյուրասենյակի պատուհանից և դիմել փախուստի, որի ընթացքում էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը