ՄԱԿ ԱԽ–ն քննարկել է մինսկյան համաձայնությունների խախտումը
«Լենտա»–ի փոխանցմամբ՝ նախօրեին ՄԱԿ ԱԽ–ն, ռուսական կողմի նախաձեռնությամբ, նիստ է հրավիրել Կիևի՝ մինսկյան պայմանավորվածությունները խախտելու կապակցությամբ։
ՌԴ–ն Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման կապակցությամբ մինսկյան համաձայնությունների վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Փաստաթուղթը, նրա խոսքերով, նպատակ ունի ևս մեկ անգամ ընդգծելու մինսկյան համաձայնությունների պահպանումը։
Հիշեցնենք՝ փետրվարի 12–ին ստորագրված մինսկյան պայմանավորվածությունները նախատեսում էին հակամարտության գոտում հրադադարի հաստատում, շփման գծից հրետանու դուրսբերում, գերիների փոխանակում։ Բացի այդ, համաձայնությունը նախատեսում էր նաև երկխոսություն Կիևի և Դոնբասի միջև հակամարտության գոտում կայանալիք ընտրությունների տրամաբանության և հետագա կարգավիճակի վերաբերյալ։
Մինչդեռ, Գերագույն ռադայի վերջին որոշմամբ՝ չեղարկվում է Դոնբասի ինքնակառավարումը հատուկ կարգով մինչև այնտեղ ուկրաինական օրենքով ընտրությունների անցկացումը։ Չուրկինի խոսքերով՝ այդ օրենքն ամբողջովին հակասում է հակամարտության գոտում Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի փոխհամաձայնությա՛մբ կիրառվելիք բոլոր միջոցների տրամաբանությանը։

7or.am