Լրահոս

20.03.2015 07:56


Որսորդական հրացանով շանը կրակելիս վնասվածք է ստացել

Որսորդական հրացանով շանը կրակելիս վնասվածք է ստացել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերին վերջույթի կտրած, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Հուսիկ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հուսիկ Հ.-ն վնասվածքը ստացել է եղբոր՝ 1987 թ. ծնված Հրայր Հ.-ի անվամբ հաշվառված «ՏՕԶ ԲՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով հանդամասում շանը կրակելու ժամանակ ձախ փողի փամփշտանոցը վնասվելու հետևանքով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը