Եգիպտուհին 43 տարի տղամարդ է ձևացել հանուն աշխատանքի (լուսանկար)
Լուքսորի բնակչուհի Սիսա Աբուն, որն աշխատանքի համար 43 տարի տղամարդ է ձևացել, եգիպտական իշխանությունների կողմից պարգևատրվել է «իդեալական մայրության» համար։
Ինչպես գրում է «Լենտա»–ն՝ «Ալ Արաբիա»–ին հղումով, ծննդաբերելուց մի քանի ամիս առաջ այրիանալով՝ կինը մնացել է առանց գոյության միջոցների։ Քանի որ Եգիպտոսում երկար ժամանակ ընդունված չէր կանանց աշխատանք տալ, Սիսան ստիպված է եղել տղամարդու հագուստով հաց վաստակել երեխայի համար։
64–ամյա եգիպտուհին պատմել է, որ տարբեր տարիների հարևան քաղաքաներում (չճանաչվելու համար) աշխատել է աղյուս և ցեմենտ բարձող, մասնակցել շինությունների կառուցմանը։
Սիսան հագնում էր երկար զգեստ՝ լայն թևքերով, տղամարդու ոտնամաններ, գլխին փաթաթում սպիտակ թյուրբան։
Վերջին տարիներին եգիպտուհին կոշիկ է մաքրում Լուքսորում։ Դստեր՝ Խուդայի խոսքերով՝ մայրը մինչ օրս հոգում է ընտանիքի կարիքները։
«Ամեն օր նա արթնանում է առավոտյան ժամը 6–ին և ուղևորվում երկաթգծի կայարան, որտեղ կոշիկ է մաքրում։ Տարիքի պատճառով գործիքները ես եմ տանում»,–պատմել է Խուդան։