Լրահոս

19.03.2015 19:30


Տուժողը բռնել է կողոպտչին

Տուժողը բռնել է կողոպտչին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 12.30-ին, Թաիրով գյուղի բնակիչ Մովսես Բ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ապակին կոտրելով՝ սրահից գողացել են ձայնարկիչի շարժական էկրանը, և ինքը բռնել է հանցագործին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հանցանքը կատարել է ՌԴ քաղաքացի, 1995 թ. ծնված Եգոր Պ.-վ՝ սեփականատիրոջը պատճառելով 190.000 դրամի նյութական վնաս:
Եգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը