Լրահոս

19.03.2015 14:20


Նաիրիտցիների հաջորդ ցույցը նախատեսված է երեքշաբթի՝ նախագահական նստավայրի դիմաց

Նաիրիտցիների հաջորդ ցույցը նախատեսված է երեքշաբթի՝ նախագահական նստավայրի դիմաց

Քիչ առաջ, մեր թղթակցի փոխանցմամբ, ՄԻՊ գրասենյակից դուրս են եկել «Նաիրիտի» աշխատողները։ Նրանց ընդունել է Օմբուդսմենի տեղակալը և հայտնել, որ գործին ընթացք տալու համար նախ հարկավոր է համապատասխան դիմում։

Վաղը առավոտյան նաիրիտցիները ՄԻՊ–ին կներկայացնեն դիմումը, որում, մասնավորապես, կշեշտվի աշխատողների սահմանադրական իրավունքի խախտումը՝ վերջնահաշվարկ չի արվել, և չի վճարվել աշխատավարձի պարտքը։

Օմբուդսմենի գրասենյակից խոստացել են արագ լուծում տալ խնդրին։

Նաիրիտցիների հաջորդ ցույցը նախատեսված է երեքշաբթի՝ ժամը 11.00–ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը