Մարտի 19-ին՝ ժամը 13.00-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Իրականացվել է տարհանում, որի արդյունքում տարհանվել է 2200 աշխատակից և ուսանող:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կինոլոգիական ծառայությունը
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
ԵՊՀ–ից հայտնում են, որ 3-րդ մասնաշենքում (Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ) պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ ստացված ահազանգը կեղծ էր: Որոնողական աշխատանքներն ավարտվել են, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ուսանողներին եւ դասախոսներին արդեն թույլ են տվել մտնել մասնաշենք: Ֆակուլտետներում վերսկսվել է դասապրոցեսը:
Պայթուցիկ սարք ԵՊՀ-ում (լրացված, լուսանկար)