«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատողներ աշխատավարձերի պարտքի մարման մասին որևէ տեղեկություն չստանալով Կառավարությունից՝ երթով շարժվում են ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Աշխատողները հույս ունեն՝ գոնե օմբուդսմենը պաշտպանի աշխատավարձ ստանալու իրենց իրավունքները։
Ավելի վաղ գրել էինք, որ առավոտյան ժամը 11.00–ից նաիրիտցիները բողոքի հերթական ակցիան են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
«Նաիրիտ»–ի աշխատակիցները նման ցույցեր կանեն յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։
...
Քիչ առաջ մեր թղթակիցը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակ հասած 30 աշխատողի և մի քանի լրագրողի ներս են հրավիրել։
Նաիրիտցիները շարժվում են ՄԻՊ գրասենյակ (լրացված)

Մանրամասներն՝ ավելի ուշ։
7or.am