Քաղաքական

19.03.2015 12:44


Վայոց ձորում համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն կկայանա

Վայոց ձորում համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն կկայանա

ՀՀ կառավարությունն այսօր լրացումներ է կատարել Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշման մեջ։

Այսպիսով, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը Թառաթումբիում անցկացվելու է ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015թ. առաջին կիսամյակում ՀՀ ԿԸՀ–ին կհատկացվի 1003145.0 դրամ, ոստիկանությանը՝ 1548.3 դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը