Այս նպատակով ԿԸՀ–ին կփոխանցվի 42 միլիոն 586 հազար 78 դրամ, ոստիկանությանը` 1 միլիոն 956 հազար 67 դրամ։
Նշվել է, որ համայնքներիխոշորացման այս գործընթացը լինելու է շարունակական:
2015թ. իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով, որտեղ կառավարության որոշմամբ ս.թ. մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն արդյոք, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը:
Որոշվեց մի շարք համայնքներում հանրաքվե անցկացնել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ մի շարք համայնքներում հանրաքվե անցկացնել համայնքների խոշորացման հարցով:
Մասնավորապես, Լոռու մարզում հանրաքվեն կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում:
Սյունիքում՝ Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում:
Տավուշում՝ Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում:
Այս նպատակով ԿԸՀ–ին կփոխանցվի 42 միլիոն 586 հազար 78 դրամ, ոստիկանությանը` 1 միլիոն 956 հազար 67 դրամ։
Նշվել է, որ համայնքների խոշորացման այս գործընթացը լինելու է շարունակական:

7or.am