Լրահոս

18.03.2015 14:40


«Երևան ջուր». «Ջուրը հնարավոր է՝ թանկանա 25 դրամով»

«Երևան ջուր». «Ջուրը հնարավոր է՝ թանկանա 25 դրամով»

Ապրիլի 1-ից մայրաքաղաքում ապահովվելու է 17-ժամյա (առավոտյան 7-24-ը) անխափան ջրամատակարարում: Այս մասին լրագրողներին հայտնել են «Երևան ջուր» ՓԲԸ ներկայացուցիչները՝ հավելելով, որ դա հնարավոր է եղել էներգիայի խնայողությունների, պոմպակայանների վերանորոգման և ջրի տնտեսումների շնորհիվ:

Վերջին 5 տարում ջրի խորանարդի գինն իջել էր 25 դրամով՝ հասնելով 170 դրամի: Սակայն 2013-2014թթ. ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակից ելնելով՝ «Երևան ջուր»–ը նոր հաշվարկ է ներկայացրել հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովին. եթե այն ընդունվի, ապա ջրի վճարը մեկ ընտանիքի հաշվով կավելանա մոտ 25 դրամով:

Այս թանկացումը, Երևանի ջրամատակարարման պատասխանատուների խոսքերով, խորհրդանշական է, և 3 գործոնով է պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի գնով, սղաճով, որն այս տարի կազմել է 3 տոկոս, և դոլար–եվրո հարաբերությամբ:

«Եթե տեսնեք, թե երկրում ինչպես են օր օրի թանկանում ծխախոտն ու այլ ապրանքատեսակներ, սա չնչին թիվ կերևա»,- նկատել է հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը