Տնտեսական

19.03.2015 11:37


Ցեղասպանությունը վերապրածները ամսական 100 հազար դրամ օգնություն կստանան

Ցեղասպանությունը վերապրածները ամսական 100 հազար դրամ օգնություն կստանան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամսական 100 հազար դրամ օգնություն տրամադրել։ Մինչ այս 25 հազար դրամ էր։ Ցեղասպանությունը վերապրածները, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, 33–ն են։

Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից կհատկացվի լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ. ապրիլի 1–ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը