Լրահոս

19.03.2015 11:15


Նեմցովի սպանության պատվիրատուն գործողության համար 5 մլն ռուբլի է խոստացել

Նեմցովի սպանության պատվիրատուն գործողության համար 5 մլն ռուբլի է խոստացել

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հերթական հարցաքննության ժամանակ չեչեն կասկածյալ Զաուր Դադաևը հայտարարել է, որ Նեմցովին սպանել է նրա կրոնական հայացքների համար, իսկ պատվիրատուն գործողության համար 5 մլն ռուբլի է խոստացել:

Միևնույն ժամանակ, Դադաևը հայտնել է, որ ի տարբերություն գործողությանը մասնակցած մյուս անձանց՝ ինքը գումարի համար չի սպանել Նեմցովին։

Ավելի վաղ նա հրաժարվել էր իր նախնական խոստովանական ցուցմունքից՝ հայտարարելով, որ ստիպված է եղել խոստովանել մեղքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը