«ՎԱԶ-2121»–ի տակ պայթուցիկը նետած անձի ինքնությունը պարզված չէ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 13.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տակից պայթյուն է լսվել, կոտրվել են շենքի 1-ին և 2-րդ հարկերի ապակիները: 1963 թ. ծնված Հակոբ Դ.-ն ոստիկանության ծառայողներին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ին անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել նշված շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տակ, ինչի հետևանքով պայթյունից վնասվել է ավտոմեքենան: Կատարվում է քննություն:
«ՎԱԶ-2121»–ի տակ պայթուցիկը նետած անձի ինքնությունը պարզված չէ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 13.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տակից պայթյուն է լսվել, կոտրվել են շենքի 1-ին և 2-րդ հարկերի ապակիները:
1963 թ. ծնված Հակոբ Դ.-ն ոստիկանության ծառայողներին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ին անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել նշված շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տակ, ինչի հետևանքով պայթյունից վնասվել է ավտոմեքենան:
Կատարվում է քննություն: