Լրահոս

19.03.2015 21:01


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 18-ից 19-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը:
Բացահայտվել է գողության` 25, խարդախության` 10, կողոպուտի և խուլիգանության 2-ական, շորթման, կաշառակերության, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը