Աշխարհ

18.03.2015 14:35


Պենտագոն. «Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական օգնություն»

Պենտագոն. «Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական օգնություն»

Ուկրաինային առաջին հերթին պետք է աջակցել քաղաքականապես և տնտեսապես։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առաջ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։

Ներկայումս ԱՄՆ–ի կողմից Ուկրաինային տրվող օգնությունը, նրա խոսքերով, չափազանց կարևոր է.

«Ուկրաինայի տնտեսությունը լրջագույն խնդիրներ ունի։ Մենք պետք է աջակցենք ուկրաինացիներին քաղաքականապես և տնտեսապես։ Դա կօգնի այդ երկրին՝ գտնելու իր ճանապարհը»,–ասել է Քարթերը։

Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ–ը արդե՛ն զինում է ուկրաինացի զինվորականներին ոչ մահացու զենքով։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ներկայումս ուսումնասիրվում է նաև պաշտպանական բնույթի մահացու զենքի տրամադրման հարցը՝ հավելելով, որ դա բարդ որոշում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը