Աշխարհ

19.03.2015 09:20


20 տարվա մեջ առաջին անգամ Հռոմի պապը ելույթ կունենա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստին

20 տարվա մեջ առաջին անգամ Հռոմի պապը ելույթ կունենա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստին

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Նյու Յորք և ելույթ կունենա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70–րդ նստաշրջանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«Նորին սրբությունը կայցելի ՄԱԿ–ի շտաբ–բնակարան 2015թ. սեպտեմբերի 25–ին, ելույթով հանդես կգա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի առաջ, նաև երկկողմանի հանդիպումների կունենա գլխավոր քարտուղարի հետ, կմասնակցի ՄԱԿ գործընկերների ընդհանուր ժողովին»։

Հակի խոսքերով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան գի Մունը համոզված է, որ «նորին սրբության այցը կոգեշնչի միջազգային հանրությանը՝ կրկնապատկելով համամարդկային արժանապատվությանը հասնելու ջանքերը սոցիալական արդարության և աշխարհի բոլոր ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատման ճանապարհով»։

Վերջին անգամ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը (Բենեդիկտոս 16–րդ) այստեղ է եղել 2008թ., իսկ Հռոմի քահանայապետի վերջին ելույթը ՄԱԿ անդամ պետությունների առաջ թվագրվում է 1995թ. (Հովհաննես Պողոս 2–րդ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը