ՄԱԿ–ը հայտարարել է Հալեպում հրադադարի նախաձեռնության տապալման մասին
Առ այսօր առաջընթաց չի գրանցվել Սիրիայի հյուսիսարևմտյան Հալեպ քաղաքում տեղական զինադադար կնքելու բանակցություններում։ Այս մասին, արաբական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի փոխխոսնակ Ֆարհան Հակը։
Այդուհանդերձ, արտաքին գերատեսչությունը շարունակում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Հալեպում կրակը դադարեցնելու նպատակով ՄԱԿ-ի բանագնաց Սթեֆան դե Միսթուրան շարունակում է բանակցել Դամասկոսի և Սիրիայի ընդդիմության հետ։
Ավելի վաղ դե Միսթուրան հայտարարել էր, որ Դամասկոսը պատրաստ է մասնակցել Հալեպում ռազմական գործողութունները «սառեցնելու» նախաձեռնությանը, սակայն Ստամբուլում կենտրոնացած Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան մերժել է այն։ Մարտի 2-ից Հալեպ մեկնած ՄԱԿ-ի պատվիրակներին չի հաջողվել հանդիպել զինված խմբավորումների ներկայացուցիչներին։
Սիրիայի կառավարությունն իր հերթին համաձայնել էր 6 շաբաթով դադարեցնել օդային և ցամաքային ռմբակոծությունները:
Հիշեցնենք՝ Սիրիայի «տնտեսական մայրաքաղաքը»՝ Հալեպը, 2012–ից դարձել է կառավարական ուժերի և զինված ծայրահեղական իսլամիստական խմբավորումների բախման թատերաբեմ։ Քաղաքի արևմտյան շրջանները գտնվում են բանակի, արևելյանները՝ զինված ընդդիմադիր խմբավորումների ձեռքում։

7or.am