Լրահոս

18.03.2015 14:26


Այսօր կորոշվեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վերջին մասնակիցները

Այսօր կորոշվեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վերջին մասնակիցները

Այսօր Բարսելոնայում և Դորտմունդում կընթանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին պատասխան խաղերը։ «Բարսելոնա»–ն կփորձի պահպանել անգլիական «Մանչեսթր Սիթի»–ի հետ խաղում տարած հաղթանակը՝ 2։1, իսկ դորտմունդյան «Բորուսիա»–ն կփորձի հետ բերել 1։2 հաշիվը իտալական «Յուվենթուս»–ի հետ։

Հենրիկ Մխիթարյանի թիմին հաջորդ փուլ անցնելու համար բավական է անգամ նվազագույն՝ 1։0 հաշիվը, թուրինցիներն էլ պատասխան խաղում կարող են բավարարվել «ոչ ոքի»–ով կամ նույնիսկ պարտվել՝ արդյունավետ հաշվով (2։3, 3։4 և այլն)։

Խաղերի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23։45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը