Աշխարհ

18.03.2015 11:00


Գերմանիայում ԵԿԲ հակառակորդները ոստիկանների վրա քարեր են նետել

Գերմանիայում ԵԿԲ հակառակորդները ոստիկանների վրա քարեր են նետել

Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտում, որտեղ այսօր կայանալու է Եվրոպական կենտրոնական բանկի նոր մասնաճյուղի բացման արարողությունը, սկսվել են ԵԿԲ քաղաքականության հակառակորդների և ոստիկանների առաջին բախումները։

Անհայտ անձինք քարեր են նետել իրավապահների վրա։ Հայտնի է նաև մեկ ոստիկանական մեքենայի այրման մասին։ Ցուցարարները սկսել են փակել քաղաքի որոշ փողոցներ։ Նրանք հավաստիացրել են, որ ոստիկանությունը քանիցս արցունքաբեր գազ է կիրառել։

Կենտրոնական խանութներից շատերն այս օրերին ժամանակից շուտ են փակվում։

Այսօր բազմահազարանոց ցույց է նախատեսվում. շուրջ 13 հազ ցուցարար իր բողոքն է հայտնելու ԵԿԲ–ին՝ Եվրոպայի հարավային երկրների հանդեպ վարած քաղաքականության համար։

Մայնի Ֆրանկֆուրտի ոստիկանական բաժանմունքից «ՏԱՍՍ»–ին հայտնել են, որ անվտանգությունը կապահովի մոտ 10 հազ ոստիկան, այդ թվում՝ դաշնային այլ տարածքներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը