Վիկինգների հնագույն գերեզմանից մատանի են գտել՝ «Ալլահի համար» գրությամբ (լուսանկար)
Շվեդական Բիրկա քաղաքի մեձակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված արծաթե մատանին հաստատում է այն տեսությունը, որ հին վիկինգները սերտ կապեր են ունեցել իսլամական աշխարհի առևտրականների հետ։
Ստոկհոլմի համալսարանի հետազոտողներին հաջողվել է վերծանել մ. թ. ա. 9–րդ դարում ձուլված մատանու վրայի փորագրությունը՝ «Ալլահի համար»։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը՝ «Science News»–ին հղումով։
Սկզբում հնագետները ենթադրում էին, որ մատանու քարը մանուշակագույն մեղեսիկ է (ամետիստ), սակայն մանրադիտակային հետազոտությունը ցույց է տվել, որ այն իրականում գունավոր ապակի է, որի հումքն այն ժամանակվա համար բավական հազվագյուտ է եղել։
Հայտնի է, որ վիկինգները ապակի են ձեռք բերել հեռավոր երկրներում. սկանդինավցիների՝ եգիպտացիների և Միջագետքի բնակիչների հետ առևտրային կապերի մասին հիշատակվում է հնագույն նամակներում։
Սկանդինավիայից հայտնաբերված եզակի գտածոն վիկինգների ժամանակներից միակ արտեֆակտն է՝ արաբական գրությամբ։
Ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ մատանին քիչ են կրել. զարդի ներսի կողմում դեռ պահպանվում են վարպետի աշխատանքի հետքերը. այն գրեթե նոր է եղել։

7or.am