400 տարի պահպանված գաղտնիքը իսպանացի գիտնականներին հաջողվել է բացահայտել (տեսանյութ)
Իսպանացի գիտնականները պնդում են, որ գտել են հանրահայտ «Դոն Քիշոտ»–ի հեղինակ Միգել դը Սերվանտեսի մասունքները։ Մադրիդում՝ Սուրբ երրորդություն վանքի դամբարանում, հայտնաբերվել է 17 հանգուցյալ։ Եվ նրանցից մեկը, գիտնականների պնդմամբ, հաստատ Սերվանտեսն է։ Այդ մասին են նաև փաստում տապանաքարի վրա փորագրված գրողի անվան սկզբնատառերը, արխիվային փաստաթղթերը և ոսկրածուծի փորձաքննությունը։
Իհարկե, ինչպես հայտնում է «1tv.ru»–ն, առանց ԴՆԹ անալիզի դրանք միանգամայն ճշգրիտ համարել չի կարելի, իսկ Սերվանտեսի հարազատներին գտնել արդեն հնարավոր չէ։
Պեղումները և ուսումնասիրությունները շարունակվում էին մեկ տարի։ Այդ նպատակով ծախսվել է ավելի քան 100 հազար եվրո։

7or.am