Իսրայելի վարչապետի կուսակցությունը հաղթել է ընտրություններում (տեսանյութ)
Նախօրեին Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ձայների մեծամասնությունը ստացել է երկրի վարչապետ ԲենիամինՆեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը։ «РИА Новости»–ն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ «Լիկուդ»–ին կողմ է քվեարկել ընտրության մասնակիցների 23,73%-ը:
Ձախակենտրոն «Սիոնիստական ճամբար» կուսակցությունը ստացել է ձայների 19.06%–ը։
Երրորդ տեղում «Արաբական միացյալ ցուցակն» է՝ 9,63%:
«Euronews.com»–ն էլ տեղեկացնում է, որ Նեթանյահուն արդեն իսկ սկսել է Իսրայելի նոր կառավարության ձևավորման բանակցությունները։
Չնայած քվեարկության վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց նա «Լիկուդ»–ին և մյուս աջակողմյան կուսակցություններին հրահանգել է անհապաղ կոալիցիոն կառավարություն ձևավորել։
«Չնայած բոլոր հեգնանքներին՝ մենք հասանք «Լիկուդ»–ի խոշոր հաղթանակին։ Ես հպարտանում են Իսրայելի ժողովրդով, ով ճշմարտության այս պահին կարողացավ տարբերակել գլխավորը երկրորդականից, և սատարել այն, ինչն իրոք կարևոր է մեզ համար՝ արդյունավետ անվտանգություն, պատասխանատու տնտեսություն և սոցիալական ապահովություն»,–հայտարարել է նա։
Իսրայելի վարչապետի կուսակցությունը հաղթել է ընտրություններում (տեսանյութ)
Նախօրեին Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ձայների մեծամասնությունը ստացել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը։ «РИА Новости»–ն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ «Լիկուդ»–ին կողմ է քվեարկել ընտրության մասնակիցների 23,73%-ը:

7or.am