Լրահոս

18.03.2015 10:53


Ծառայողական խորհրդակցություն Մարտակերտում

Ծառայողական խորհրդակցություն Մարտակերտում

Մարտի 17-ին Մարտակերտում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման հրամկազմն ու ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

Խորհրդակցությունը վարել և վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը