Լրահոս

18.03.2015 10:27


Արգելափակվել է ձնակույտում

Արգելափակվել է ձնակույտում

Մարտի 18-ին, ժամը 08.03-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ռյա Թազա ավտոճանարհի 2-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ռյա Թազա գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի արգելափակված ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով:

***

Մարտի 18-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհին` Այգեպատ գյուղի մոտակայքում, «Մերսեսդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի (վարորդ Ա. Փ.) 33 DU 569 պետհամարանիշի ավտոմեքենան:

***


Մարտի 17-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի 13-րդ փողոցում` «Գոմերլ» կոչվող տարածքի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 ZA 849 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ.):

***


Մարտի 17-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի (վարորդ Վ. Վ.) 34 UM 330 պետհամարանիշի ավտոմեքենան:

***


Մարտի 17-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի ՋԷԿ-ի մոտակայքում «Նիսսան» մակինիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Շատին գյուղի գերեզմանոցի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի (վարորդ Ա. Հ.) «Որոտան Տուրբո» ՍՊԸ-ին պատկանող 439 OU 64 պետհամարանիշի ավտոմեքենան:

***


Մարտի 17-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Երրորդ մաս» կոչվող թաղամասում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Աուդի» մակնիշի (վարորդ Դ. Զ.) 35 PL 947 պետհամարանիշի ավտոմեքենան:

***


Մարտի 17-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Խաչաղբյուր գյուղի մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի հետևանքով արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը (հիվանդ է տեղափոխում Աշոցքի ԲԿ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Մ. Ն.) 34SP335 պ/հ, «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Ռ.Մ.) 34SV039 պ/հ և «Միցուբիշի» մակնիշի (վարորդ՝ Ա. Մ.) 34AF952 պ/հ ավտոմեքենաները:

***


Մարտի 17-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ Ջ. Բ.) 34UV557 պ/հ ավտոմեքենան:

***


Մարտի 17-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի մոտակայքում «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի (վարորդ Ա. Խ.) 10 LD 312 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը