Լրահոս

18.03.2015 10:28


«Մոնակո»–ն և «Ատլետիկո»–ն՝ քառորդ եզրափակչում

«Մոնակո»–ն և «Ատլետիկո»–ն՝ քառորդ եզրափակչում

«Մոնակո»–ն և «Ատլետիկո»–ն ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեցին։

1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մոնակո»–ն 0:2 հաշվով սեփական դաշտում զիջեց լոնդոնյան «Արսենալ»–ին, բայց 2 հանդիպման արդյունքում նրանից ուժեղ գտնվեց. առաջին հանդիպմանը «Մոնակո»–ն Լոնդոնում անգլիական ակումբին հաղթել էր 3:1 հաշվով։

«Ատլետիկո»–«Բայեր» խաղի հաղթողին պարզելու համար նշանակվեց 11–մետրանոց։

Մադրիդում կայացած պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Ատլետիկո»–ի հաղթանակով՝ 1:0։ Սակայն առաջին հանդիպմանը նույն հաշվով հաղթանակ էր տարել գերմանական ակումբը։ Մադրիդյան հանդիպման լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց. 11–մետրանոցները հաջողությամբ իրացրին «Ատլետիկո»–ի ֆուտբոլիստները (3:2)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը