Աշխարհ

18.03.2015 09:57


Ռադան Դոնեցկը և Լուգանսկը ճանաչել է «օկուպացված տարածքներ»

Ռադան Դոնեցկը և Լուգանսկը ճանաչել է «օկուպացված տարածքներ»

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Կիևը ծաղրել է մինսկյան պայմանավորվածությունները։ Գերագույն ռադան պատգամավորների գերակշիռ մասի աջակցությամբ հաստատել է Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը։ Սակայն օրենքն ուժի մեջ կմտնի միայն այդ տարածքներում արտահերթ տեղական ընտրություններից հետո։՛

Զուգահեռաբար, պատգամավորները Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչել են «ժամանակավոր օկուպացված տարածքներ»։ Ուկրաինան կդիմի ՄԱԿ ԱԽ–ին և ԵՄ խորհրդին՝ երկիր միջազգային խաղաղապահներ առաքելու համար։

Որոշմանը կողմ է քվեարկել 280 պատգամավոր։ Միևնույն ժամանակ, չի նշվում՝ ում կողմից են օկուպացվել այդ տարածքները։

««Ժամանակավոր օկուպացված» կարգավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ նշված տարածքներից դուրս չեն բերվել «ապօրինի ռազմական խմբավորումները և տեխնիկան, ինչպես նաև զինյալներն ու վարձկանները», և չի վերականգնվել Ուկրաինայի լիարժեք վերահսկողությունը պետական սահմանում»,–գրում է «ՏԱՍՍ»–ը։

Ռադան նաև Դոնբասի առանձին շրջանների ինքնակառավարման հատուկ կարգի մասին որոշում է ընդունել։

Մինչ նշված օրինագծերի քվեարկությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նշված «շտկումները» ոչ միայն հակասում են մինսկյան պայմանավորվածություններին. այդ կերպ Կիևը փոխում է գործող օրենքը և իրավիճակը կախման մեջ դնում ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում կայանալիք ընտրություններից՝ առանց դրանց այդ հանրապետությունների ներկա ղեկավարների մասնակցության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը