Տնտեսական

18.03.2015 09:20


Օբաման մտադիր է պահպանել ՌԴ դեմ պատժամիջոցները

Օբաման մտադիր է պահպանել ՌԴ դեմ պատժամիջոցները

ԱՄՆ–ը և ԵՄ–ն պետք է շարունակեն ՌԴ դեմ կիրառվող խիստ պատժամիջոցները ուկրաինական ճգնաժամի պատճառով։

Այս մասին Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննիի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Կողմերն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին և Մոսկվայի գործողություններին, որոնք Օբաման բնորոշել է «ագրեսիվ»։

«Հարկավոր է պահպանել ՌԴ դեմ խիստ պատժամիջոցները և հասնել մինսկյան պայմանավորվածությունների լիարժեք իրագործման՝ հարգելու համար Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,–մեջբերում է «ՏԱՍՍ»–ը Իռլանդիայի կառավարության ղեկավարի հետ Օբամայի զրույցից։

Քեննին իր հերթին նշել է, որ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում պետք է հստակություն մտցվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը